12 սեպտեմբերի 2018 - 17:49 AMT
Վարչապետը ՀՀ-ում ԱՄՆ և Մեծ Բրիտանիայի դեսպաններին է հանդիպել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին և Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Մարգրեթ Ֆարնուորթին, հայտնում է տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Հանդիպմանը քննարկվել են տարբեր ոլորտներում ընթացիկ գործակցությունը և դրա զարգացման հեռանկարները:

Արծարծվել են նաև համատեղ ծրագրերին, այդ թվում՝ Ամուլսարի ներդրումային ծրագրի ընթացքին և «Լիդիան Ինթերնեյշնլ» ընկերության գործունեությանը վերաբերող հարցեր: