14 սեպտեմբերի 2018 - 11:57 AMT
SpaceX-ն ընտրել է դեպի Լուսին թռչող առաջին զբոսաշրջիկին

SpaceX ընկերությունն ընտրել է առաջին զբոսաշրջիկին, որը պտույտ կգործի Լուսնի շուրջ BFR կրիչ հրթիռով: Այդ մասին ասվում է ընկերության Twitter-ում: Առաջին տիեզերական զբոսաշրջիկի անունը կհրապարակվի սեպտեմբերի 17-ին:

«SpaceX-ն ընտրել է աշխարհում առաջին մասնվոր ուղևորին մեր BFR (Big Falcon Heavy) տրանսպորտային միջոցով Լուսնի շուրջ թռիչք կատարելու համար: Դա կարևոր քայլ կլինի, ուղղված նրան, որ տիեզերքում ուղևորությունների մասին երազող մարդիկ կարողանան դա անել»,-ասվում է ընկերության հայտարարության մեջ, գրում է «Վեդոմոստին»:

Միայն 24 մարդ է եղել Լուսնի վրա: 1972-ից ի վեր, երբ տեղի ունեցավ Apollo-ի վերջին առաքելությունը, ոչ մի մարդ չի եղել երկրի արբանյակում:

Ավելի վաղ The Wall Street Journal-ը գրել էր, որ SpaceX-ը մինչև 2019-ի կեսն է հետաձգել կրիչ հրթիռի առաջին կոմերցիոն մարդատար թռիչքը դեպի Լուսին: «SpaceX-ը նախկինի պես մտադիր է մասնավոր անձ գործուղել դեպի Լուսին: Հետաքրքրությունը դրա հանդեպ աճում է»,-ավելի վաղ հայտարարել էր ընկերության պաշտոնական ներկայացուցիչը: