24 սեպտեմբերի 2018 - 10:03 AMT
ՄԱԿ գլխավոր քարտուղար. ՀՀ-ում իշխանության խաղաղ փոխանցումը ֆանտաստիկ օրինակ է

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասել է, որ Հայաստանում տեղի ունեցած Թավշյա հեղափոխությունը համարում է ներքաղաքական նմանօրինակ հարցերը լուծելու հիանալի օրինակ:

«Մենք վերջերս ունեցանք իշխանությունը խաղաղ փոխանցելու հիանալի օրինակ, որը տեղի ունեցավ Հայաստանում: Դա ֆանտաստիկ օրինակ է, որը խոսում է այն մասին, որ պատճառներ կան հավատալու, որ նոր սերունդն ընդունակ կլինի ավելի լավ որոշումներ կայացնել, քան իմ սերունդը»,- ասել է Գուտերեշը: