ԱԺ պատվիրակությունը կմասնակցի ՀՀ Ազգային ժողովի և Բելառուսի Ազգային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 11-րդ նիստի աշխատանքներին:
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Տիգրան Ուրիխանյանը և Տաճատ Վարդապետյանը, Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի նախագահ Վլադիմիր Անդրեյչենկոյի հրավերով սեպտեմբերի 24-ին աշխատանքային այցով մեկնել է Մինսկ:
Նախատեսվում են հանդիպումներ Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի նախագահ Վլադիմիր Անդրեյչենկոյի եւ Հանրապետության խորհրդի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչի հետ:
Պատվիրակությունը կայցելի նաև «Բրեստի ամրոց-հերոս» հուշահամալիր, կհանդիպի Բրեստի նահանգապետի հետ, հայտնում է ՀՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունը:
Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր. «Բելառուսի հետ լավ հարաբերություններ ունենք, բայց, կարծում եմ, մենք նաև մեծ ներուժ ունենք և պետք է իրացնենք այն: Անշուշտ, մտահոգություններ կան կապված այն հանգամանքի հետ, որ Բելառուս զենք ու զինտեխնիկա է վաճառում Ադրբեջանին: Դա մեծ խնդիր է մեր հարաբերությունների համար»: