24 սեպտեմբերի 2018 - 11:10 AMT
«Ժառանգությունը» շնորհավորել է ընտրությունների հաղթողին և մասնակիցներին

«Ժառանգություն» կուսակցությունը շնորհավորել է ՀՀ քաղաքացիներին և հատկապես երևանցիներին՝ պետության վերջին 23 տարվա պատմության ընթացքում առաջին անգամ տեղի ունեցած ազատ և օրինական ընտրությունների կապակցությամբ:

«Մենք նաև շնորհավորում ենք նախընտրական արշավին մասնակցող բոլոր քաղաքական ուժերին, հատկապես «Իմ քայլը» դաշինքնին, վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Հայկ Մարությանին՝ այս կարևոր միջոցառումը իրենց մասնակությամբ կայացնելու համար և ամենաբարին մաղթում նրանց բոլորին:

Մենք երկար պայքարել էինք այս օրվա համար և անկախ թե ով հաղթեց այս ընտրություններում, սա կարող է դառնալ նոր սկիզբ մեր երկրի ժողովրդավարացման կայուն մի գործընթացի և երաշխիքը՝ նախկինին այլևս երբեք չվերադառնալու»,-ասվում է կուսակցության տարածած հայտարարության մեջ:

Երևանի ավագանու սեպտեմբերի 23-ի արտահերթ ընտրությունների քվեարկության նախնական արդյունքներով «Իմ քայլը» դաշինքը ստացել է քվեների 81.06 տոկոսը:

ԲՀԿ-ն ստացել է 25,219 ձայն (6.95%), «Լույսը»՝ 18,112 քվե (4.99%), ՀՅԴ-ն` 5882 ձայն (1.62%), «Երկիր Ծիրանի»՝ 5059 քվե (1.39%), ՕԵԿ-ը` 3948 ձայն (1.09%): Մնացած մասնակիցները ստացել են ձայների 1%-ից պակաս քվե։ «Իմ Քայլից» ու ԲՀԿ-ից բացի ավագանի կանցնի նաև «Լույս» դաշինքը։ Դաշինքը չի հաղթահարել անցողիկ շեմը, սակայն կստանա մանդատներ, քանի որ ավագանիում առնվազն 3 ուժ պիտի ներկայացված լինի։