24 սեպտեմբերի 2018 - 11:38 AMT
ՀՀ բնական գազի մատակարարումը Վրաստանի տարածքով ժամանակավորապես դադարեցվել է

Սեպտեմբերի 24-26-ը Հայաստան բնական գազի մատակարարումը Վրաստանի տարածքով ժամանակավորապես դադարեցվել է: Այդ մասին «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին է պաշտոնապես տեղեկացրել Վրաստանի գազատրանսպորտային ընկերությունը:

Գազամատակարարումը կդադարեցվի Վրաստանի տարածքում Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս մայրուղային գազատարի վրա վերանորոգման և վերականգնողական աշխատանքներ իրականացնելու պատճառով:

Հայաստանի գազամատակարարումը դադարեցվել է ժամը 07:00-ից: Հանրապետության սպառողների գազամատակարարումը կիրականացվի առանց սահմանափակումների՝ ներքին պաշարների հաշվին, ասվում է «Գազպրոմ Արմենիայի» հայտարարության մեջ: