24 սեպտեմբերի 2018 - 12:52 AMT
Բեքհեմը հրավիրել է Զիդանին մարզելու իր թիմը

Անգլիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Դևիդ Բեքհեմը հուսով է, որ իր թիմը՝ «Ինտեր Մայամին», կմարզի ֆրանսիացի մասնագետ Զինեդին Զիդանը:

Անգլիացին արդեն հանդիպել է 46-ամյա մարզչի հետ: Բեքհեմի ակումբը կսկսի իր ելույթները Ֆուտբոլի գլխավոր լիգայում (MLS) 2020 թվականին, գրում է Lenta.ru-ն The Mirror-ի վրա հղումով:

Օգոստոսին հայտնի դարձավ, որ Զիդանը շահագրգռված է մարզչական կարիերան շարունակել Եվրոպայում: Ըստ ԶԼՄ-ների, ֆրանսիացին միտված է Անգլիայի առաջնությունում աշխատելուն և հետևել է Ժոզե Մոուրինյոյի գործունեությանը «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզչի պաշտոնում:

Ֆրանսիացի մասնագետի աշխատանքի վերջին վայրը եղել է Մադրիդի «Ռեալը»: Զիդանը 3 անգամ հաղթանակի է բերել թիմը Չեմպիոնների լիգայում: Ընդհանուր առմամբ նրա ղեկավարությամբ ակումբը 9 մրցանակ է նվաճել: Զիդանը նաև որպես ֆուտբոլիստ է հանդես եկել «Ռեալում»: Նրա հետ մադրիդյան ակումբի գույները պաշտպանել է Բեքհեմը: