24 սեպտեմբերի 2018 - 23:07 AMT
Քոչարյանը դատի է տվել Փաշինյանին

ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դատի է տվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

Datalex համակարգում տեղադրված հրապարակման համաձայն, Քոչարյանի պահանջն է՝ հրապարակայնորեն արտահայտված զրպարտությունից պատիվը և արժանապատվությունը պաշտպանելը։

Նախկինում Քոչարյանը և նրա ընտանիքի անդամները դատի էին տվել մի քանի ԶԼՄ-ների զրպարտության համար։

Իր հերթին, Փաշինյանը լրագրողական գործունեության ընթացքում դատապարտվել էր զրպարտության հոդվածով, պատիժը պայմանականորեն չէր կիրառվել։ Իրեն դատապարտած դատավոր Պարգևւ Օհանյանը հեղափոխությունից հետո հայտարարել էր, որ կայացրել էր դատավճիռը ճնշման տակ։