25 սեպտեմբերի 2018 - 15:26 AMT
Մոսկովյան ռեստորանում ՀՀ անկախության օրը հայկական ուտեստներ են մատուցել

Մոսկովյան ռեստորանում ՀՀ անկախության օրը հայկական ուտեստներ են մատուցել: Ռեստորանի շեֆ-խոհարար Նարեկ Ավագյանըհայկականավանդականուտեստների յուրահատուկ մենյու է պատրաստել՝ հատուկ այդ օրվա համար:

Այդ ճաշացանկում ընդգրկված ցանկացած ուտեստ հնարավոր կլինի փորձել սեպտեմբերի 17-30-ը «Արարատ Պարկ Հայաթ Մոսկվա» հյուրանոցի առաջին հարկում գործող «Սրճարան Արարատ» ռեստորանում, գրում է Lenta.ru-ն:

Արդեն 16 տարի է, ինչ խոհարար Նարեկ Ավագյանն ուրախացնում է հյուրերին անմիջապես Երևանից բերվող թարմ ձկից, մսից, պանրից և լեռներում աճող կանաչու տեսակներից պատրաստվող ուտեստներով:

Այս անգամ ճաշացանկում ընդգրկվել է շեֆ-խոհարարի ավանդական բուրումը, որը մատուցվում է թանի, հայկական լոլիկների և այծի պանրով, Սևանի խորոված սիգ և հայկական կարմրախայտ: Որպես աղանդեր Ավագյանը կառաջարկի շոկոլադապատ թուզ վանիլային պաղպաղակով և ավազի վրա պատրաստված լեգենդար հայկական սուրճ, գրում է պարբերականը:

«Արարատ Պարկ Հայաթ Մոսկվա» հյուրանոցը գտնվում է Մոսկվայի կենտրոնում, Մեծ թատրոնի և Կարմիր հրապարակի հարևանությամբ: