25 սեպտեմբերի 2018 - 16:30 AMT
Microsoft-ը թողարկել է Office 2019-ը

Ամերիկյան Microsoft կորպորացիան իր բլոգում ազդարարել է Office 2019-ը թողարկելու մասին: Առաջարկությունների փաթեթը ներառում է Word, Excel, PowerPoint, Outlook, Project, Visio, Access և Publisher:

Office 2019-ում ընդգրկվել են բոլոր թարմացումները, որոնք թողարկվել էին Office 365-ի համար վերջին 3 տարում, այդ թվում PowerPoint-ի «կինեմատոգրաֆիական» շնորհանդեսները, ֆոկուսի ռեժիմն ու Word-ի նոր թարգմանիչը, ինչպես նաև քարտեզներով դիագրամներ և ժամանակային սանդղակներ Excel-ում:

Microsoft-ն ունի Office 365 ամպային ծառայության երկարաժամկետ ծրագրեր, ծառայությունը գործում է բաժանորդագրությամբ, ամենացածր գնային դիապազոնով ընկերության պրոդուկտների համեմատ և մուտք է թույլատրում փոստին, Office-ի փաթեթին և ընկերության այլ հավելվածներին: