3 հոկտեմբերի 2018 - 14:49 AMT
Զվարթնոց օդանավակայանի աշխատակիցները ԱԺ արտահերթ ընտրությունների պահանջով ակցիա են արել

«Զվարթնոց» օդանավակայանի աշխատակիցները տեսագրություն են հրապարակել, որտեղ աջակցություն են հայտնել գործող կառավարությանն ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններ պահանջելով:

Օդանավակայանի աշխատակիցները նշում են, որ պատրաստ են պայքարել հակահեղափոխության յուրքանչյուր փորձի դեմ:

«Մենք աջակցում ենք վարչապետին և պատրաստ ենք գնալ մինչեւ վերջ»,- նշել են օդանավակայանի աշխատակիցները։

Հոկտեմբերի 1-ի ուշ երեկոյան ՀՀԿ-ն փոփոխություններ է ներկայացրել նույն օրն առաջին ընթերցմամբ ընդունված ԱԺ կանոնակարգ օրենքի փոփոխությունների նախագծում, իսկ հոկտեմբերի 2-ի երեկոյան գումարված արտահերթ նիստում ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն ու «Ծառուկյան» դաշինքը կողմ են քվեարկել դրան։ «Հակահեղափոխական» որակված օրենքն, ըստ էության, սահմանում է, որ եթե ԱԺ նիստը չի կայանում, այն կարող է համարվել հետաձգված, ոչ թե չկայացած, ինչը փաստացի կարող է տապալել Փաշինյանի՝ արտահերթ ընտրություններ անցկացնելու ծրագրերը։

Փաշինյանն ի պատասխան ազատեց աշխատանքից ՀՅԴ ու ԾԴ նախարարներին ու մարզպետներին ու խոստացավ հրաժարական տալ և անցկացնել ընտրություններ դեկտեմբերի 1-ին կեսին։