6 հոկտեմբերի 2018 - 13:29 AMT
Բենքսիի կտավն ինքնաոչնչացել է Sotheby's-ում $1.4 մլն վաճառվելուց հետո

Հայտնի ժամանակակից նկարիչ Բենքսիի «Օդապարիկով աղջիկը » կտավը ինքնաոչնչացվել է շրջանակի մեջ տեղադրված շրեդերով (թղթի մանրատման մեքենայով)՝ 1 մլն 42 հազար ֆունտ ստեռլինգով կամ 1,4 մլն դոլարով Sotheby's –ում վաճառվելուց անմիջապես հետո: Այդ մասին հայտնել է Sotheby's աճուրդը, որն իր Instagram-ում հաստատել է ինքը նկարիչը:

Մեկնաբանելով միջադեպը՝ աճուրդի ներկայացուցիչները նշել են, որ նկարի ոչնչացումը հենց վաճառքի պահին ինքնին արդեն Բենքսիի ևս մեկ յուրօրինակ գործերից է: Դա շատ լավ է բնութագրում մարդկային զգացմունքների արագընթաց ու կարճաժամկետ բնույթը, գրում է TJ-ն:

Ըստ աճուրդի մասնագետների, նկարիչն այդպես կատակել է արվեստի աշխարհի վրա:

«Օդապարիկով աղջիկը » կտավը համարվում է Բենքսիի ամենահայտնի նկարներից մեկն աշխարհում: Կտավի վրա աղջիկը պարզում է ձեռքը վառ կարմիր սրտաձև օդապարիկին: Առաջին անգամ նկարվել է 2002-ին Թեմզայի հարավային ափին՝ ի հիշատակ Սիրիայում զոհված երեխաների:

2006-ին Բենքսին ստեղծեց նկարի ակրիլային ներկերով միակ տարբերակը կտավի վրա և ստորագրեց այն: Գործը վաճառվում էր ոսկեզօծ շրջանակով, որն ըստ նկարչի պահանջի համարվում էր կատվի անբաժան մասը: