9 հոկտեմբերի 2018 - 18:24 AMT
Միլս. Փաշինյանը հիշեցնում է ԱՄՆ նախագահ Ադամսին, որն առաջնորդում էր ժողովրդավարություն ուզողներին

ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը լրագրողների հետ զրույցում ասել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իրեն ԱՄՆ երկրորդ նախագահ Ջոն Ադամսին է հիշեցնում, ով առաջնորդում էր ժողովրդավարություն տեսնել ցանկացողներին, հայտնում է «Ա1+»-ը:

Նա հայտնել է, որ Փաշինյանի հետ հանդիպմանը նրան է նվիրել է Ադամսի գիրքը:

Անդրադառնալով հոկտեմբերի 2-ին ԱԺ շենքի մոտ խորհրդարանը ցրելու պահանջով բազմահազարանոց հանարահավաքին, Միլսն ասել է, որ Հայաստանի բոլոր գործընկերները ցանկանում են, որ երկրում ընտրությունները լինեն ազատ և արդար, «լինի վստահություն և որ բոլոր ուժերը պատրաստվելու հնարավորություն ունենան»:

Ավելի վաղ Միլսը հանդիպել է Փաշինյանին: Ավարտին է մոտենում նրա որպեսՀՀ-ում ԱՄՆ դեսպան պաշտոնավարման ժամկետը: