19 հոկտեմբերի 2018 - 10:43 AMT
Նախագիծ. Կոռուպցիայով հարստացածները կազատվեն պատասխանատվությունից՝ վնասը փոխհատուցելու դեպքում

«Վերջ օլիգարխիային» քաղաքացիական նախաձեռնությունը «Քաղաքական համակարգի դեկապիտալիզացիայի մասին» օրենքի նախագիծ է բերել ԱԺ, որով նախատեսվում է քրեական պատասխանատվությունից ազատել կոռուպցիոն կամ սեփանության և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների արդյունքում հարստացած այն անձանց, ովքեր կփոխհատուցեն պետությանը պատճառված վնասը:

Նախագծի հեղինակներից Միքայել Նահապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ հոկտեմբերի 19-ին հանդիպելու են ԱԺ ԵԼՔ խմբակցության ներկայացուցիչների հետ՝ նախագծի ներկայացման համար: Նախատեսվում են հանդիպումներ ԱԺ մյուս խմբակցությունների հետ նույնպես:

ՀՀ կառավարության գործունեության առաջին 100 օրվա ընթացքում ընդհանուր առմամբ հայտնաբերվել 47,1 մլրդ դրամի չարաշահում: