19 հոկտեմբերի 2018 - 14:37 AMT
NASA-ն մտադիր է մարդ ուղարկել Վեներա

NASA-ի ինժեներները մտադիր են մարդ ուղարկել Վեներա՝ նրանք մշակել են HAVOC (High Altitude Venus Operational Concept) հնարավոր մարդատար առաքելության ծրագիրը: Մասնագետները կարծում են, որ վայրէջք կատարել մոլորակի վրա չի ստացվի, քանի որ մակերեսին պայմանները բոլորովին պիտանի չեն, սակայն կարելի է սավառնել ամպերում դիրիժաբլի վրա, գրում է TJ-ն:

Ըստ նախագծի հեղինակների,առաքելությունը հնարավոր չի լինի արագ կյանքի կոչել, քանի որ այժմ դրա համար անհրաժեշտ տեխնոլոգիաներ և սարքավորումներ ուղղակի գոյություն չունեն:

«Դա կարող է տասնամյակներ տևել,-նշել են նրանք:

2017-ի սեպտեմբերին Space X-ի հիմնադիր Իլոն Մասկը ներկայացրել Big Falcon Rocket-ը, որը ներառում է նաև ուղևորատար տիեզերանավ, որը կարող է 100 մարդ տեղավորել: Այն նախատեսված է մերձմոլորակայինն թռիչքների, ինչպես նաև Լուսին և Մարս ուղևորվելու համար: