19 հոկտեմբերի 2018 - 15:11 AMT
Չինաստանը մտադիր է «արհեստական Լուսին» ուղարկել տիեզերք՝ քաղաքները լուսավորելու համար

Չինաստանի իշխանությունները հրապարակել են 2020-ին «լուսատու արբանյակ» գործարկելու վերաբերյալ ծրագիրը: «Արհեստական Լուսինը» իսկականից 8 անգամ պայծառ կլինի և «աղոտ» լույս կտարածի:

Նման արբանյակը կկարողանա լուսավորել Երկիր մոլորակի 10-9-80 կմ տրամագծով մակերեսը, լուսավորվող հատվածը կարող է ընտրվել մի քանի տասնյակ մետրի ճշգրտությամբ: Արհեստական արբանյակը կօգտագործվի գիշերը՝ որպես Լուսնի լրացում: Ըստ հեղինակների, արբանյակն այնքան լույս կտա, որ հնարավոր կլինի դրանով փոխարինել փողոցային լուսավորումը, գրում է Ferra.ru-ն:

Առաջինը նման ծրագրի մասին տեղեկատվությունը հրապարակել էր Չինաստանի օդատիեզերական գիտատեխնիկական կորպորացիայի ներկայացուցիչը: Նման լուսավորող արբանյակ նախատեսվում է գործարկել առնվազն Չենդու քաղաքը լուսավորելու համար:

Նախագծի հեղինակներին ոգեշնչել է ֆրանսիացի նկարչի մտահղացումը Երկրի վրա հայելիների շարքի մասին, որոնք արտացոլում են արևի լույսը Երկրի մակերես գիշերային ժամերին: