19 հոկտեմբերի 2018 - 17:28 AMT
Կամո Արեյանն ազատվել է փոխքաղաքապետի պաշտոնից

Կամո Արեյանն ազատվել է Երևանի փոխքաղաքապետի պաշտոնից: Factor.am-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել է Երևանի քաղաքապետարանի լրատվության բաժնի ժամանակավոր պատասխանատու Տարոն Գևորգյանը:

Ըստ Գևորգյանի, Արեյանը քաղաքապետի առաջին տեղակալը չէ հոկտեմբերի 15-ից:

Արեյանը փոխաքաղապետի պաշտոնը զբաղեցրել է 2003 թվականից: