ԱՄՆ կառավարությունը կարծում է, որ ՌԴ և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Դոնալդ Թրամփը կարող են նոյեմբերին երկկողմ հանդիպումներ ունենալ Փարիզոմ և Բուենոս Այրեսում: Այդ մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտնել է ԱՄՆ բարձրաստիճան մի պաշտոնյա:
«Կա մի քանի հնարավորություն, այդ թվում 20-յակի գագաթնաժողովը (ռազմական) Բուենոս Այրեսում, ինչպես նաև Առաջին աշխարհամարտում հրադադարի 100-ամյակին նվիրված շքերթը: Հավանաբար, առավել հավանական է քսանյակի շրջանակում հանդիպումը»,-հայտարարել է ԱՄՆ գործադիր իշխանության ներկայացուցիչը՝ խոսելով Թրամփի և Պուտինի նոր անձնական հանդիպումների հեռանկարների մասին, գրում է ՏԱՍՍ-ը:
«Նաև ուժի մեջ է մնում Վաշինգտոն այցելելու Պուտինին հասցեագրված Թրամփի հրավերը»,-ասել է պաշտոնյան:
Առաջին աշխարհամարտում հրադադարի 100-ամյակին նվրված հանդիսությունները Ֆրանսիայում կայանալու են նոյեմբերի 11-ին, իսկ 20-յակի գագաթնաժողովն Արգենտինայում նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 1-ն է: