Հուլիսի 25-ին Սիրիայի Էս Սուվեյդա գավառում «Իսլամական պետության» (ԻՊ) ահաբեկիչների կողմից պատանդ վերցված անձանցից 6-ն ազատ է արձակվել:
Գավառի ղեկավար Ամիլ ալ Իշշին հայտնել է, որ ազատ է արձակվել 4 երեխա և 2 կին: «Մյուսներն ազատ կարձակվեն առաջիկայում»,-հավաստիացրել է նա, հայտնում է «Կոմերսանտը»:
Հուլիսի 25-ին ԻՊ-ն Էս Սուվեյդայում մի շարք ահաբեկչոթյուններ է իրականացրել և մի քանի գյուղ գրավել: Ահաբեկիչների գերության մեջ էր հայտնվել 17 տղամարդ, 30 կին և երեխա: Օգոստոսին տեղեկություններ հայտնվեցին, որ պատանդերից մեկը սպանվել է՝ նրա հարազատները ստացել էին մահապատժի տեսագրությունը: ԻՊ-ն պատանդների սպանության մասին չէր հայտարարել: