Սևան քաղաքում շահագործման է հանձնվել նորակառույց բուժկենտրոն. բացման հանդիսավոր արրարողությանը ներկա են եղել ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը, առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը, հայտնում է կառավարության տեղեկատվության և հասարկայանության հետ կապերի վարչությունը։
ԲԿ-ն Սևանի տարածաշրջանի մոտ 40,000 բնակչությանը կմատուցի որակյալ, մատչելի և արդի ծառայություններ:
ՀՀ ԱՆ ԾԻԳ-ի կողմից իրականացվող վարկային ծրագրով ԲԿ-ի կառուցման համար ներդրվել է 1. 275 մլրդ դրամ, որից ՀՀ կառավարության միջոցներից` 255.1 մլն դրամ (20%), ՀԲ վարկային միջոցներից` 1, 20 մլրդ (80%):
Կենտրոնը հագեցվել է ժամանակակից բժշկական սարքավորումներով, կահույքով և բուժպարագաներով: Տրամադրվել են բազմաֆունկցիոնալ ռենտգեն համալիր, շարժական ուլտրաձայնային հետազոտման սարք, վիրասրահի համար նախատեսված վիրահատական LED լուսատու, բազմաֆունկցիոնալ վիրահատական սեղան` վնասվածքաբանական վիրահատությունների համար նախատեսված կցորդով, թոքերի արհեստական օդափոխության սարք, անզգայացման սարք, դեֆիբրիլյատոր, ժամանակակից լաբորատոր սարքեր և ոչ միայն: Մի շարք սարքավորումների տրամադրումն ընթացքի մեջ է: