Embry Tech հայկական ստարտափը 2018-ի ամենաներդրումային 5 նախագծերից է: Այդ մասին ասվում է ընկերության ֆեյսբուքյան էջում:
«Մեծ ուրախությամբ հայտնում ենք, որ Embry Tech-ն ընդգրկվել է Սիլիկոնյան հովտի Դրեյփերի համալսարանի 2018-ի աշնան ամենաներդրումային սկսնակ ընկերությունների առաջին 5-յակում»,-ասվում է գրառման մեջ:
Ստարտափը միտված է պայքարելու նստակյաց կյանքի և ավելորդ քաշի դեմ: