29 հոկտեմբերի 2018 - 14:10 AMT
Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ինդոնեզիայի նախագահին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ինդոնեզիայի Հանրապետության նախագահ Ջոկո Վիդոդոյին՝ Ջակարտայից թռչող ինքնաթիռի ողբերգական վթարի առանչությամբ, որը բազմաթիվ զոհերի պատճառ է դարձել:

«Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում Ձեզ և Ինդոնեզիայի բարեկամ ժողովրդին՝ մաղթելով զոհվածների հարազատներին տոկունություն և ոգու արիություն»,-ասված է Հանրապետության նախագահի ցավակցական հեռագրում, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը:

Հոկտեմբերի 29-ին կործանվել է ինդոնեզական Lion Air ավիաընկերության Boeing 737 MAX 8 ինքնաթիռը, որում եղել Է 189 մարդ, այդ թվում՝ անձնակազմի յոթ անդամը:Ինքնաթիռը Ջակարտայից Պանկալպինանգ էր ուղևորվում: Այն ռադարների Էկրաններից անհետացել Է թռիչքից ավելի քան 10 րոպե անց, ընկել ծովը: