5 նոյեմբերի 2018 - 11:37 AMT
9 ամսում պլանշետների արտադրությունն աճել է 7 անգամ

2018 թվականի հունվար-սեպտեմբեր ամսիներին 2017 թվականի հունվար-սեպտեմբերի նկատմամբ, Հայաստանում համակարգիրների արտադրությունն աճել է 99.3%-ով:

Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն, եթե նախորդ տարվա 9 ամսում արտադրվել է 457 համակարգիչ, ապա ընթացիկ տարվա նույն ժամանակահատվածում այդ թիվը կազմել է 911:

Հաշվետու ժամանակահատվածում 7 անգամ աճել է պլանշետների արտադրությունը.նախորդ տարվահունվար-սեպտեմբերին արտադրվել է 55 պլանշետ, ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբերին՝ 384 պլանշետ:

Ընթացիկ տարվա 9 ամսում չեն արտադրվել բջջային հեռախոսներ, մինչդեռ նախորդ տարվա 9 ամսում արտադրվել էր 330 հատ: