Ամերիկահայ հանրապետական գործիչ Դենի Թարքանյանը նոյեմբերի 6-ին ԱՄՆ կոնգրեսի միջանկյալ ընտրությունների արդյունքներով չի անցել Կոնգրես։
Նա, հավաքելով ձայների 43.4%-ը, պարտվել է իր դեմոկրատ մրցակից Սուսի Լիին։
Թարքանյանին անձամբ աջակցում էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
Նոյեմբերի 6-ին ԱՄՆ-ում անցկացված Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների արդյունքներով, երեք ամերիկահայ գործիչ՝ Էնթոնի Բրինդիսին, Աննա Էշուն և Ջեքի Սփիրը, անցել են Կոնգրես։
Ընտրությունների նախնական արդյունքներով՝ Սենատում Հանրապետական կուսակցության անդամները կստանան 51 տեղ, իսկ Դեմոկրատական կուսակցության անդամները՝ 42 տեղ: Ներկայացուցիչների պալատում առաջատար են դեմոկրատները՝ 203, իսկ հանրապետականներն ունեն 185 տեղ: