7 նոյեմբերի 2018 - 17:24 AMT
WTM London 2018 ցուցահանդեսում ներկայացվել է ՀՀ զբոսաշրջային ներուժը

WTM London 2018 ցուցահանդեսում ներկայացվել է ՀՀ զբոսաշրջային ներուժը: ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության կոմիտեի տարեկան ծրագրի շրջանակներում, Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամը նոյեմբերի 5-7-ը նախաձեռնել է Հայաստանի զբոսաշրջային օպերատորների մասնակցությունը ցուցահանդեսին։

Հայաստանի հետ ցուցահանդեսին ներկայացված է նաև Արցախը՝ ի դեմս Արցախի զբոսաշրջության զարգացման գործակալության։

2018-ին Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամի նախաձեռնությամբ և ՀՀ ՏԶՆՆ Զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ Հայաստանի զբոսաշրջային օպերատորները, մասնավոր հատվածի այլ ներկայացուցիչներ մասնակցել են ևս 6 միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսի Իրանում, Գերմանիայում, Դուբայում, Չինաստանում, Ճապոնիայում, այդ թվում՝ Profi Travel առցանց ցուցահանդեսին, որտեղ Հայաստանը ճանաչվել է որպես B2B ձևաչափով մասնակցող լավագույն երկիր։