8 նոյեմբերի 2018 - 10:32 AMT
ՎիվաՍել-ՄՏՍ-ի առանց միջնորդավճարի հաշվի վերալիցքավորում՝ «Հայփոստում»

ՎիվաՍել-ՄՏՍ-ը և «Հայփոստը» տեղեկացնում են, որ այսուհետև «Հայփոստի» բոլոր փոստային բաժանմունքներում կարելի է կատարել ՎիվաՍել-ՄՏՍ-ի կանխավճարային հաշվի վերալիցքավորում, ինչպես նաև վճարել հետվճարային փաթեթների համար՝ առանց միջնորդավճարի:

Գումարի փոխանցումը բաժանորդի հաշվեկշռին կատարվում է ակնթարթորեն՝ առցանց եղանակով:

Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է օգտվել www.mts.am կայքից, զանգահարել 111 անվճար հեռախոսահամարով, հաղորդակցվել «111 օնլայն» պորտալի միջոցով, կամ այցելել ընկերության սպասարկման կենտրոններից ցանկացածը: