9 նոյեմբերի 2018 - 18:08 AMT
Փաշինյանն աշխատանքային այցով Ֆրանսիա կմեկնի

Նոյեմբերի 10-11-ը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Ֆրանսիա, հայտնում է ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Փաշինյանը Փարիզում կմասնակցի Առաջին աշխարհամարտում կնքված զինադադարի 100-ամյակին նվիրված արարողությանը:

Նա մասնակցելու է նաև «Փարիզի խաղաղության համաժողովի» աշխատանքներին։