10 նոյեմբերի 2018 - 11:40 AMT
Փաշինյան. Առաջիկա արտահերթին պետք է հիմք դրվի բանավեճի ավանդույթին

ՀՀ վարաչպետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ պետք է հիմք դրվի բանավեճի ավանդույթին։

«Բանավեճ ուղիղ եթերում՝ ընտրություններին մասնակցող բոլոր ուժերի առաջին դեմքերի մասնակցությամբ»,- գրել է Փաշինյանը։

Ավելի վաղ՝ Երևանի ավագանու սեպտեմբերի 23-ի ընտրություններից առաջ, Հանրային հեռուստաընկերության եթերում մրցակից քաղաքական ուժերի քաղաքապետերի թեկնածուների մասնակցությամբ բանավեճ է կազմակերպվել։