10 նոյեմբերի 2018 - 12:29 AMT
«Հանրապետությունն» ու «Ազատ դեմոկրատները» դաշինքով կմասնակցեն արտահերթին

Նոյեմբերի 10-ին «Հանրապետություն» ու «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունները հուշագիր կստորագրեն՝ քաղաքական դաշինք կազմելու մասին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է «Հանրապետության» անդամ Թեհմինա Վարդանյանը։

Կուսակցությունները «Մենք» կոչվող դաշինքով կմասնակցեն դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին։

«Հանրապետություն» կուսակցությունը խորհրդարանական ԵԼՔ դաշինքի ուժերից մեկն է։ Այն նաև «Լուսավոր Հայաստան» կուսակցության հետ «Լույս» դաշինքով մասնակցել է Երևանի ավագանու ընտրություններին։