10 նոյեմբերի 2018 - 13:55 AMT
Յուրի Վարդանյանը կհուղարկավորվի Կոմիտասի անվան պանթեոնում

ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ, հայազգի աշխարհահռչակ ծանրորդ, օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Յուրի Վարդանյանի աճյունն ԱՄՆ-ից հայրենիք կտեղափոխվի նոյեմբերի 11-ին:

Գյումրիում հրաժեշտի արարողությունը կկայանա Սուրբ Հակոբ եկեղեցում՝ նոյեմբերի 12-ին, ժամը 13:00-19:00:

Երևանում այն կկայանա Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում՝ նոյեմբերի 13-ին, ժամը 10:00-13:00: Հուղարկավորությունը տեղի կունենա նույն օրը, ժամը 16:00-ին, Կոմիտասի անվան պանթեոնում:

Յուրի Վարդանյանի մահվան կապակցությամբ ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է հանձնաժողով:

Յուրի Վարդանյանը ծանրամարտի աշխարհի 7-ակի ու Եվրոպայի հնգակի, ինչպես նաև Մոսկվայի օլիմպիական խաղերի չեմպիոն է։ 2014-2017 թվականներին եղել է Վրաստանում ՀՀ դեսպանը: