10 նոյեմբերի 2018 - 16:21 AMT
Նորվեգիան կփակի դեսպանատունը Բաքվում, կբացի Թբիլիսում

Նորվեգիայի արտաքին գործերի նախարար Ինե Էրիքսեն Սյորեյդեն հայտարարել է, որ մտադիր են փակել երկրի դեսպանատունը Ադրբեջանում, հայտնում է ադրբեջանական Мinval.az-ը:

Նշվում է, որ փոխարենը Նորվեգիան մտադիր է 2019 թվականին դեսպանատուն բացել Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում:

Նախարարի խոսքով՝ Վրաստանը Հարավային Կովկասում Նորվեգիայի գլխավոր գործընկերն է:

«Թբիլիսիում մեր մշտական ներկայացուցչությունը հնարավորություն կտա մեզ ավելի լավ հետևել ամբողջ տարածաշրջանում ծավալվող գործընթացներին», - ասել է Սյորեյդեն:

Ադրբեջանական Haqqin.az-ի փոխանցմամբ, ի պատասխան Ադրբեջանը մտադիր է փակել իր դիվանագիտական ներկայացուցչությունը սկանդինավյան երեք երկրում՝ Նորվեգիայում, Ֆինլանդիայում և Շվեդիայում։