12 նոյեմբերի 2018 - 12:06 AMT
Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը դիմել է ՄԻԵԴ

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ):

Գանգատը ներկայացվել է Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետերով` անմեղության կանխավարկածի և պաշտպանության իրավունքի խախտման հիմքերով, հայտնում է Քոչարյանի պաշտպանական թիմը:

Պաշտպանական թիմը ՄԻԵԴ է դիմել առանց ներպետական դատական ատյաններն սպառելու, քանի որ ներպետական դատական ատյանները համարում են տվայլ գործի համար անարդյունավետ միջոց, որի մանրամասն պարազաբանումները ներկայացվել է գանգատի հիմքում:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ՀՀ Քննչական կոմիտեն մերժել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին գաղտնալսման գործով տուժող ճանաչելու մասին միջնորդությունը: Միջնորդությունը ներկայացրել էր Քոչարյանի ներկայացուցիչ Հովհաննես Խուդոյանը՝ ՀՀ ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարների հեռախոսային խոսակցության ձայնագրության հրապարակման վերաբերյալ քննվող գործով: