12 նոյեմբերի 2018 - 13:16 AMT
Ալեքսիս Օհանյանը «գաղտնի հայկական նախագիծ» կներկայացնի

Հայտնի ամերիկահայ գործարար, Reddit սոցիալական լրատվական կայքի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը հայտարարել է նոր «գաղտնի Հայկական նախագծի» մասին: Գործարարը լուսանկար է հրապարակել Instagram-ում՝ նշելով, որ շուտով կներկայացնի այդ նախագիծը:

«Ժամանակն է, բարեկամներ...Գաղտնի հայկական նախագիծը կներկայացվի վաղը»,-գրել է լուսանկարի տակ Օհանյանը:

Ավելի վաղ նա շախմատ խաղացող հայերի լուսանկար էր հրապարակել և նշել, որ նոր նախագիծ է նախապատրաստում:

«Գաղտնի նախագիծը, որի վրա աշխատում էի և որն արդեն գրեթե պատրաստ է, շուտով կներկայացվի ձեզ: Հուշում՝ այն ներառում է համբերություն, համառություն և իմաստություն»,-գրել է գործարարը լուսանկարի տակ:

Օհանյանն աշխարհի նախկին առաջին ռակետ, թենիսիստուհի Սերենա Ուիլյամսի ամուսինն է: 2018-ի հունիսին Ալեքսիսն այցելել էր Հայաստան: