12 նոյեմբերի 2018 - 13:40 AMT
Հյուսիսային և Հարավային Կորեաներն ապամոնտաժում են սահմանային անցակետերը

Հարավային և Հյուսիսային Կորեաների զինվորականները սկսել են քանդել 20 սահմանապահ անցակետ՝ նախապես մարդկանց և սպառազինությունը հանելով: Համաձայնագիրն այդ մասին ստորագրվել էր սեպտեմբերի 19-ին:

Ընդհանուր առմամբ Կորեաների միջև գտնվող ապառազմականացված գոտում 22 սահմանակետ կետ: Կողմերից յուրաքանչյուրը մեկական անցակետ կպահպանի, գրում է «Կոմերսանտը»՝ «Ռենհափի» վրա հղումով:

Սեպտեմբերին Փհենյանում տեղի է ունեցել երրորդ միջկորեական գագաթնաժողովը, որտեղ կողմերը պայմանավորվել են միացնել երկաթուղիները, սահմանին միջադեպերի կանխման մեխանիզմ մշակել և ապամոնտաժել հյուսիսկորեական պոլիգոնները