12 նոյեմբերի 2018 - 13:23 AMT
Սննդի կետի 17 աշխատակից բուժզննություն չի անցել

ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետները պետական վերահսկողության շրջանակներում պարզել են, որ «Հանդիպում-299» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի կետի (Երևան), աշխատակիցները (17 հոգի, որոնցից 7-ը՝ խոհարար) չեն ենթարկվել նախնական և պարբերական բժշկական զննության:

«Հանդիպում-299» ՍՊԸ-ի բոլոր 17 աշխատակիցներին էլ վերահսկիչը ժամանակավորապես զրկել է աշխատանքի իրավունքից, մինչևսահմանված կարգով պարտադիր բժշկական զննության ենթարկվելը, հայտնում է Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը: