12 նոյեմբերի 2018 - 14:15 AMT
Սամվել Ֆարմանյանը չի մասնակցի արտահերթին

ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ չի մասնակցելու դեկտեմբերի 9-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրություններին:

Պատգամավորը չի պարզաբանել՝ ինչու է նման որոշում կայացրել:

Նոյեմբերի 11-ին, ՀՀԿ ԳՄ և խորհրդի նիստից հետո, հայտարարել է ՀՀ ՊՆ նախկին նախարար, ՀՀԿ նախագահի նորընտիր առաջին տեղակալ Վիգեն Սարգսյանը հայտարարել է, որ ՀՀԿ-ն կմասնակցի դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին։ Վիգեն Սարգսյանը կգլխավորի արտահերթին ՀՀԿ ցուցակը։ ԳՄ նիստին մասնակցել է նաև ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը, սակայն, ինչպես հայտնեց նախկին ՊՆ նախարարը, նա չի մասնակցի առաջիկա ընտրություններին։