12 նոյեմբերի 2018 - 15:56 AMT
6-ամյա Իրինան օգնության կարիք ունի

Վեց տարեկանը դեկտեմբերին նոր բոլորող Իրինա Հանեսյանը բոլորի աջակցության կարիքն ունի: Կյանքն Իրինային ու նրա հարազատներին դժվար փորձության առջև է կանգնեցրել: Իրինայի մոտ ախտորոշվել է «Մեդուլոբլաստոմա» կոչվող գլխուղեղի չարորակ ուռուցք:

Իրինան դեկտեմբերի 10-ին կդառնա 6 տարեկան: Այս անգամ, սակայն ճակատագրի հեգնանքով, նա տարեդարձը նշելու է ոչ թե տանը՝ հարազատների ու ընկերների հետ, այլ Գերմանիայի Դյուսելդորֆ քաղաքի համալսարանական հիվանդանոցի մանկական կլինիկայի ուռուցքաբանական բաժանմունքում:

Որքան էլ ծանր էր ախտորոշման մասին լուրը, միևնույն է, այն չկոտրեց ո՛չ Իրինային, ո՛չ էլ նրա հարազատներին: Նրան արդեն երկու անգամ վիրահատել են:

Վիրահատությունները բարեհաջող են անցել: Բուժման շանսերը բավականին բարձր են: Բժիշկներն ասում են, որ Իրինան վիրահատություններից հետո շատ արագ է վերականգնվում: Նա շարունակում է ժպտալ ու նկարել՝ սպասելով ապաքինմանը: Ծնողներն ու հարազատները բժիշկների հետ պայքարում են նրա կյանքի համար:

Նախնական բուժման համար անհրաժեշտ է մոտ 50 հազար եվրո, որից 30 հազարը վիրահատությունների, մնացածը՝ քիմիաթերապիայի կուրսը սկսելու համար: Իրինան, ընդհանուր առմամբ, պետք է անցնի քիմիա և ռադիոթերապիայի 7-10 կուրս: Յուրաքանչյուր կուրսի արժեքը մոտ 15 հազար եվրո է: Սա մեծ գումար է, ուստի Իրինայի և նրա ծնողների անունից դիմում ենք բոլոր նրանց, ովքեր կարող են աջակցություն ցուցաբերել:

Ընտանիքի ընկերների և բարեկամների շնորհիվ արդեն հավաքվել է 15 հազար եվրո։

Յուրաքանչյուր աջակցություն, անկախ գումարի չափից, կարևոր է: Յուրաքանչյուրի ֆինանսական աջակցության համար ընտանիքը շնորհակալ կլինի:

Օգնել ցանկացողները կարող են գումար փոխանցել փոքրիկի բուժման համար:

Հայաստանից հանգանակություն կարելի է կատարել բանկի միջոցով՝ ՎՏԲ բանկում բացված հատուկ հաշվեահամարներին:

AMD 16048343490004

USD 16048343490005

EUR 16048343490006

RUR 16048343490007

Ռուսաստանից ու Հայաստանից արագ փոխանցման համար բացվել են նաև հաշվեհամարներ Yandex և Idram համակարգերով` Yandex– 410017983060786, Idram – 459135910: