12 նոյեմբերի 2018 - 17:56 AMT
Լուկաշևիչ. Հրադադարը ԼՂ-ում ԵԱՀԿ ՄԽ արդյունավետության կարևորագույն պայման է

Հրադադարը Լեռնային Ղարաբաղում ԵԱՀԿ ՄԽ արդյունավետության և միջնորդական առաքելության և ղարաբաղյան կարգավորման էական ասպեկտների շուրջ փոխզիջման հասնելու կարևորագույն պայման է: Այդ մասին ասվում է ԵԱՀԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչի հայտարարության մեջ:

«Շփման գծում և Ադրբեջանի ու ՀՀ սահմանին պահպանվում է հարաբերական կայունությունը, նվազում են «լռության« ռեժիմի խախտման դեպքերը: Կոչ ենք անում կողմերին ամրապնդել դրական միտումը լարվածության նվազեցմանն ուղղված լրացուցիչ միջոցներով»,-ասվում է Լուկաշևիչի հայտարարության մեջ, որը նա հրապարակել է Twitter-ում:

«Փոքր ընտրական դադարից հետո վերսկսվել են ինտենսիվ շփումներն Ադրբեջանի և Հայաստանի միջև: Արդյունավետ հանդիպում է տեղի ունեցել Դուշանբեում ԱՊՀ սեպտմբերի 28-ի գագաթնաժողովում: ԵԱՀԿ Մինսկի խմբի եռյակի ջանքերը, որպես հավաքական միջնորդի, ուղղված ղարաբաղյան հակամարտության կենսունակ կարգավորման մշակմանը, արժանի են բարձր գնահատականի և աջակցության»,-ասել է ՌԴ ներկայացուցիչը:

ԵԱՀԿ Մինսկի խմբիհամանախագահներ Իգոր Պոպովը, Ստեֆան Վիսկոնտին և Էնդրյու Շոֆերը` ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ միասին հոկտեմբերի 29-ից նոյեմբերի 2-ը այցելել էին տարածաշրջան, և այցի արդյունքներով հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։Նշվում է, որ այցի գլխավոր նպատակը եղել է Դուշանբեումսեպտեմբերին կայացած ԱՊՀ գագաթաժնողովին Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև զրույցի արդյունքների քննարկումը, Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում հետագա քայլերի ուրվագծումը և տեղում իրավիճակի ընդհանուր գնահատումը: