ՀՀ Պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը լրագրողների հետ հանդիպմանն ասել է, որ հայկական կողմը շվեդական JAS-39 Gripen կործանիչների ձեռքբերման վերաբերյալ այս պահին որևէ որոշում չունի:
«Ուսումնասիրում ենք բոլոր ստացվող առաջարկություններն, ու որոշումները կայացվում են համապատասխան գնի, որակի մատակարարման ժամկետների: Որևիցե որոշում շվեդական JAS-39 Gripen կործանիչների վերաբերյալ այս պահին չկա», - ասել է Տոնոյանը:
Տոնոյանն ասել է նաև, որ կործանիչների գնման ընտրությունն «արդեն իսկ կատարված է, լուծվում են որոշ ֆինանսատնտեսական խնդիրներ»: Նա նշել է՝ «հնարավոր է, որ խոսքը ՍՈՒ 30-ների մասին է»:
Ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարությունից PanARMENIAN.Net ինհայտնեցին, որ Հայաստանի Հանրապետությունը քննարկում է շվեդական JAS-39 Gripen կործանիչների ձեռքբերումը:
Նշվում է, որ բազմաֆունկցիոնալ օդուժի ստեղծման նպատակով քննարկվում է նաև այլ երկների արտադրության կործանիչ ինքնաթիռների ձեռքբերման հարցը: