12 նոյեմբերի 2018 - 18:47 AMT
Հայ-վրացական սահմանին նոր կամուրջի կառուցումն է քննարկվել

Հայաստանի և Վրաստանի միջև պետական սահմանի Սադախլո-Բագրատաշեն անցակետի տարածքում՝ Դեբեդ գետի վրա, «Բարեկամություն» կամրջի կառուցման հետ կապված կազմակերպչական հարցեր են քննարկվել, հայտնում է «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ը:

Բագրատաշենի նոր կամուրջն ունենալու է չորս երթևեկելի գոտի, որն ավելի դյուրին կդարձնի, կբարձրացնի երկու երկրների բեռնափոխադրումների և ուղևորափոխադրումների սպասարկման որակը, թույլ կտա խնայել ժամանակ, կապահովի անվտանգ ու հարմարավետ շարժ սահմանային անցակետերով։ Նոր կամուրջը համատեղ ծրագիր է. կամրջի մի մասը կլինի Վրաստանի տարածքում, մյուսը` Հայաստանի:

Կամրջի նախագծման, կառուցման աշխատանքները հայկական և վրացական կողմերը ֆինանսավորելու են հավասար չափաբաժիններով։

Կողմերը պայմանավորվածություն է ձեռք բերվել սերտորեն համագործակցել ճանապարհաշինության և ճանապարհների վերականգնման ոլորտներում և իրականացնել փորձի փոխանակում: