14 նոյեմբերի 2018 - 13:04 AMT
«Գահերի խաղի» վերջին եթերաշրջանի հեռարձակման ժամկետը հայտնի է

«Գահերի խաղի» վերջին եթերաշրջանի հեռարձակման ժամկետը հայտնի է: Նոյեմբերի 13-ին հրապարակվել է թիզերը, որը բաղկացած է նախորդ սերիաների կադրերից, իսկ վերջում ասվում է, որ եզրափակիչ եթերաշրջանը կմեկնարկի 2019-ի ապրիլին:

Վերջին, 8-րդ եթերաշրջանի գործողությունը կսկսվի Վինթերֆելում, ուր Դեյներսը կգա իր բանակով: Այդ դրվագը հղում է սերիալի պիլոտային թողարկմանը, երբ Սթարքերին այցելում է թագավոր Ռոբերտը:

Հուլիսին HBO ալիքի ներկայացուցիչ Քեյսի Բլոյսը հայտնեց, որ սագայի ավարտական մասի մասին «հետո դեռ երկար են խոսելու»: «Դա հեռուստատեսության պատմության մեջ լավագույն շոուներից մեկն ավարտելու լավ տարբերակ է»,-ասել է նա: «Գահերի խաղի» 8-րդ եթերաշրջանի նկարահանումներն ավարտվել են հուլիսի սկզբին: Եթերաշրջանի պրեմիերան նախատեսված է 2019-ի գարնանը: Հեռուստասերիալը հեռարձակվում է HBO-ում 2011-ից: