Երևանում նախատեսվում է էլեկտրաինքնագնացների վարձույթ բացել մինչև 2018-ի ավարտը: Դա կիրականացնի էլեկտրաինքնագնացների և էլեկտրասկուտերների վարձույթի տրամադրմամբ զբաղվող YouDrive lite ընկերությունը:
Ռուսական ընկերությունն այդ նպատակով մտադիր է ծառայությունը դուստր ձեռնարկության վերածել՝ նոր շուկաներ դուրս գալու և լրացուցիչ ներդրումներ ներգրավելու համար, հայտնում է strelkamag.com-ը:
Երևանում ծառայությունը կմեկնրակի 100 ինքնագնացով:
Ինքնագնացը կարելի է կայանել ցանկացած քաղաքային կայանատեղիում, իսկ արգելափակումը կարելի է հանել Bluetooth կողպեքով՝ ղեկին QR կոդի միջոցով, կամ ինքնագնացի քառանիշ համարը հավաքելով հավելվածում:
2019-ին ընկերությունը նմանատիպ ծառայություններ է նախատեսում բացել նաև Իսրայելում և Կիպրոսում: