16 նոյեմբերի 2018 - 11:44 AMT
27-ամյա Հռիփսիմե Մաթևոսյանը՝ Forbes-ի ամենահաջողակ ձեռներեցների ցանկում

Ամերիկաբնակ ձեռներեց Հռիփսիմե Մաթևոսյանն ընդգրկվել է Forbes ամսագրի մինչև 30 տարեկան ամենահաջողակ ձեռներեցների 30-under-30 ցանկում:

Հռիփսիմեն 27 տարեկան է, բնակվում է Նյու Յորքում:Նա ավարտել է Երևանի պետական համալսարանը (ԵՊՀ) և Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտը, երկուսն էլ բակալավրի կոչումով

Մաթևոսյանը ղեկավարում է Swiftera ընկերությունը, լինելով նաև հիմնադիրներից մեկը: Ընկերությունը զբաղվում է բարձրությունից արվող տեսանկարահանումներով, ընդ որում դա արվում է այնպիսի բարձրությունից, որը գերազանցում է դրոնի հնարավորությունները: Ընկերությունն առաջարկում է իր արտադրանքը ճարտարապետներին, քաղաքապետարաններին և այլն: