16 նոյեմբերի 2018 - 12:36 AMT
Հզոր շարժիչով մեքենաների բնապահպանական հարկը կեռապատկվի

301 և ավելի ձիաուժ ունեցող մեքենա­ների համար շրջակա միջավայր արտանետումների համար բնապահպանական հարկի դրույքա­չափը կեռապատկվի: Համապատասխան նախագիծն ընդգրկված է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում:

Մեկ ձիաուժի համար 50 դրամի փոխարեն կսահմա­նվի 150 դրամ:

Որոշումն ուժի մեջ կմտնի 2020 թվականի հունվարի 1-ից:

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում շրջանառության մեջ է դրվել Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը, որով իջեցվում է եկամտահարկի և շահութահարկի շեմը:

Ընթեցեք նաև՝ «Շահութահարկն ու եկամտահարկը կնվազեն»:

«Հայաստանում կարող են թանկանալ ծխախոտն, ալկոհոլն ու գազավորված ըմպելիքները»: