16 նոյեմբերի 2018 - 17:28 AMT
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ

Նոյեմբերի 16-ին ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, հայտնում է ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Երկների ղեկավարները քննարկել են եվրասիական ինտեգրացիոն միավորումների շրջանակում փոխգործակցությանը վերաբերող արդիական հարցեր:

Ավելի վաղ ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը, անդրադառնալով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի շուրջ առաջացած խնդիրներին, հայտարարել է, որ Հայաստանը պետք է պահպանի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը, դրա համար երկիրը լավ կադրային ներուժ ունի: