ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի աշխատանքային խումբը մեկնել է Մոսկվա: Աշխատանքային խումբը Մոսկվայում մասնակցելու է գաղտնի կապի կազմակերպման և տեղեկատվության պահպանման հարցերով աշխատանքային հանդիպմանը:
Հանդիպումը անցկացվում է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունների միջև 2018թ. երկկողմ համագործակցության պլանի համաձայն, հայտնում է պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը: