17 նոյեմբերի 2018 - 10:29 AMT
Ավանի թաղապետն ազատվել է պաշտոնից

Երևանի Ավան վարչական շրջանի ղեկավար Մանվել Ջավադյանը դադարեցրել է լիազորությունները։ Այս մասին նա գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում։

Ջավադյանը վարչական շրջանի ղեկավարի պաշտոնը զբաղեցրել է 10 տարի։

Ավելի վաղ Երևանի մի շարք վարչական շրջանների՝ Կենտրոն, Արաբկիր, ղեկավարներ վայր են դրել իրենց լիազորությունները։