17 նոյեմբերի 2018 - 11:50 AMT
4 զինվորի մահվան պատճառ վթարի հետքերով մի շարք սպաներ են ծառայությունից ազատվել

ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը հրաման է ստորագրել, որով մի շարք զինծառայողներ ազատվում են աշխատանքից 4 զինվորի մահվան պատճառ դարձած ՊՆ բեռնատարի վթարի դեպքով, հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։

Զինվորական ծառայությունից ազատվում են 1-ին տանկային վաշտի տանկային դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ Գ.Մ.-ն, ՀՀ ՊՆ N զորամասի ավտոմոբիլային ծառայության պետ մայոր Մ.Ա.-ն, . ՀՀ ՊՆ N զորամասի 4-րդ զրահատանկային գումարտակի հրամանատարի սպառազինության գծով տեղակալ Կապիտան Շ. Ա.-ն, ՀՀ ՊՆ N զորամասի 4 զրահատանկային գումարտակի նախկին հրամանատար մայոր Ս.Բ.-ն։

Նախազգուշացում են ստացել պաշտոնին ոչ լրիվ համապատասխանության մասին ՀՀ ՊՆ N զորամասի տանկային վաշտի տանկային դասակի հրամանատար ավագ լետենանտ Ս.Թ.-ն, ՀՀ ՊՆ N զորամասի ավտոմոբիլային տեխնիկայի և զրահատանկային ծառայության պետ Մայոր Գ.Չ.-ն։

Խիստ նկատողություն են ստացել ՀՀ ՊՆ N զորամասի նախկին տեխնիկական մասի պետ-հրամանատարի սպառազինության գծով տեղակալ փոխգնդապետ Ա.Շ.-ն, ՀՀ ՊՆ N զորամասի տեխնիկական մասի պետռհրամանատարի սպառազինության գծով տեղակալ փոխգնդապե Պ. Ա.-ն։

Նկատողություն է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի նախկին հրամանատար գնդապետ Ե. Գ.-ն։

Հիշեցում. Այս պատիժները որևէ մեկին չեն ազատում քրեական հնարավոր պատասխանատվությունից։

Ավելի վաղ Գորիս-Քաշունիք ավտոճանապարհին Զինված ուժերին պատկանող «ԿամԱզ» մակնիշի ավտոմեքենան վթարվել էր, ինչի հետևանքով 4 զինվոր էր մահացել։