17 նոյեմբերի 2018 - 12:02 AMT
«Սասնա ծռերի» ավտոերթը դեպի Արցախ մեկնարկում է

Նոյեմբերի 17-ին Երևանից մեկնարկում է «Սասնա ծռեր» կուսակցության ավտոերթը դեպի Արցախ։ Կազմակերպիչներն ավտոերթը նվիրվում են Արցախյան ազգային ազատագրական շարժման ակնառու մասնակից, քաղաքագետ Իգոր Մուրադյանի հիշատակին։ Այդ մասին ասվում է կուսակցության տարածած հայտարարության մեջ:

«Արցախը Հայաստանի Հանրապետությանը դե յուրե միացնելու նպատակը որպես համահայկական օրակարգի գերակա հարց ամրագրելու համար կազմակերպված ավտոերթը նվիրվում է Արցախյան ազգային-ազատագրական շարժման և միացման գաղափարի ռահվիրա, քաղաքագետ և ազգային-քաղաքական գործիչ Իգոր Մուրադյանի պայծառ հիշատակին»,– ասվում է հայտարարության մեջ:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ «Սասնա ծռեր» արցախյան կուսակցության ստեղծման ընդլայնված նախաձեռնող խումբը հոկտեմբերի 26-ին հրավիրել է անդրանիկ նիստը՝ նպատակ ունենալով կազմակերպելու կուսակցության 2018 թ. նոյեմբերի 17-ին կայանալիք հիմնադիր համագումարը:

Հայաստանյան «Սասնա ծռեր» կուսակցությունը կմասնակցի դեկտեմբերին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Այդ մասին հայտարարել է կուսակցության համահիմնադիր Վարուժան Ավետիսյանը: