17 նոյեմբերի 2018 - 13:26 AMT
Շաբաթն առաջնագծում. Հայ դիրքապահների ուղղությամբ մոտ 700 կրակոց է արձակվել

Նոյեմբերի 11-17-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 80 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է մոտ 700 կրակոց:

ՊԲ-ի առաջապահ զորամասերը խստորեն հետևում են հրադադարի պահպանման ռեժիմին և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն հայտնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը: